HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Լուկաշինի կաղամբի հարցը հասավ նախագահին

Արմավիրի մարզի Լուկաշին համայնքի կաղամբի հարցը հասել է հանրապետության նախագահին: Լուկաշինի գյուղապետ Փանոս Խորոզյանի ասելով՝ իրենց գյուղը համարվում է Հայաստանում կաղամբի «շտեմարանը», սակայն գյուղացիներն այս տարի կրակն են ընկել իրենց մշակած կաղամբի ձեռքը:

Նախորդ տարիներին գյուղացիները կաղամբը կիլոգրամը 30 դրամով հանձնել են ՄԱՊ, Արտաշատի պահածոների և մի շարք այլ գործարանների, և գոհ են մնացել: Այս տարի գործարանները կաղամբի մթերման պայմանագրեր չեն կնքել գյուղացիների հետ՝ պատճառաբանելով, թե իրենք նախկինում կաղամբն ընդունել են պաշտպանության նախարարության պատվերով, իսկ այս տարի ՊՆ-ի հետ նման պայմանագիր չունեն:

Եթե անցյալ տարի Լուկաշինում ստացվել է 2000 տոննա կաղամբ, ապա այս տարի սպասվում է կրկնակի՝ 4000 տոննայից ավելի բերք: Գյուղապետ Փանոս Խորոզյանն ասում է, որ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում արդեն կաղամբ են մշակում, և լուկաշինցու շուկան փոքրացել է, ուստի նա չի կարող միայն իր ուժերով իրացնել 4000 տոննա կաղամբը:

«Այստեղ կառավարությանն աջակցությունն է պետք: Մարզպետն ասաց, որ խնդրի մասին տեղյակ է պահվել նաև հանրապետության նախագահին: Իսկ եթե հարցը չլուծվի, հրապարակավ ասում եմ՝ գյուղնախարարն իմ ձեռքից չի պրծնի: Միայն խոսելով չի, հայտարարում է, թե գյուղացին թող արտադրի, մնացածն իր գործը չի: Հիմա գյուղացին արտադրել է ու ի՞նչ պիտի անի այդ արտադրանքը»,- ավելացրեց Փ. Խորոզյանը:

Նոյեմբերի կեսերից արդեն կսկսվի կաղամբի համատարած բերքահավաքը: Մինչ այդ գյուղացիները պատասխանի են սպասում նախագահականից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter