Աշոտ Հովակիմյանը նշանակվել է փոխարտգործնախարար
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Աշոտ Հովակիմյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ նշանակելու մասին:
Աշոտ Հովակիմյանը ծնվել է 1961թ. Երևանում: 1978թ. ավարտել է Երևանի Ա. Չեխովի անվան միջնակարգ դպրոցը: 1983թ. ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը՝ սլավոնական լեզուներ մասնագիտությամբ: 1987թ. ավարտել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի սլավոնագիտության և բալկանագիտության ինստիտուտի ասպիրանտուրան:
Տարբեր տարիների աշխատել է որպես ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լեհաստանում (համատեղության կարգով՝ Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում), Ավստրիայում (համատեղության կարգով՝ Հունգարիայում, Չեխիայում, Սլովակիայում): Եղել է ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Վիեննայում տեղակայված ՄԱԿ-ում և միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ:
Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան: Տիրապետում է ռուսերեն, անգլերեն, սերբերեն, խորվաթերեն, լեհերեն լեզուներին: Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել