
Արսեն Ջուլֆալակյանն աշխարհի չեմպիոն է
75 կգ քաշային հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն աշխարհի չեմպիոն է: Քիչ առաջ մեր ըմբիշը հաղթեց Հորվաթ Նեվեն Զուգային ու առաջին անգամ իր կարիերայում նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Արսենը 2012-ին դարձել է օլիմպիական արծաթե մեդալակիր, 2010-ին՝ աշխարհի արծաթե մեդալակիր, իսկ 2011 եւ 2013 թթ.՝ աշխարհի բրոնզե մեդալակիր: Նա նաեւ 2009-ի Եվրոպայի չեմպիոն է:
Արսենը 4 միավոր վաստակեց պարտեր դիրքից՝ 2 անգամ գլորում կատարելով: Սա էլ վճռական եղավ:
3-րդ տեղի համար գոտեմարտերում ամերիկացի Բիսեկը հաղթեց ճապոնացի Շիմիցուին, իսկ ադրբեջանցի Մուրսալիեւը՝ վրացի Դաթունաշվիլուն: Նշենք, որ վերջին երկուսը պարտվել էին հենց Արսենին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել