HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկում է «Նռան հատիկ» փառատոնը

Հոկտեմբերի 24-ից 29-ին «Մետրո» թատրոնում, Ա. Շիրակացու անվան ճեմարանում և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում կանկացվի «Նռան հատիկ-2011» մանկապատանեկան թատերական փառատոնը: Փառատոնին մասնակցում է 35 թատերախումբ (17 թատերախումբ՝ Երևանից, 13-ը՝ ՀՀ մարզերից, 3-ը՝ Արցախից, 1-ը՝ Թեհրանից, 1-ը՝ Թբիլիսիից):

Այս տարի «Նռան հատիկն» անցկացվում է 11-րդ անգամ և նվիրվում ՀՀ անկախության 20-ամյակին: Տարբեր տարիների փառատոնին մասնակցել են թատերախմբեր նաև Արցախից, Ջավախքից ու սփյուռքից:

2004թ.«Նռան հատիկն» ընդգրկվեց ՀՀ կառավարության «Երեխաների հետ տարվող աշխատանքների 2004-2012թթ. ազգային ծրագրում» և 7-րդ տարին է, անցկացվում է կառավարության և մշակույթի նախարարության բարձր հովանավորությամբ:

Փառատոնի կազմակերպիչներին մշտապես աջակցում են Երևանի քաղաքապետարանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը և Երևանի «Մետրո» թատրոնը, որն արդեն 5-րդ անգամ անվճար տրամադրում է թատրոնի դահլիճը:

Փառատոնը կազմակերպեց «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիա ՀԿ-ն իր հիմնադրման առաջին իսկ տարում՝ 2001թ.:

«Նախաբեմի» նպատակն է աջակցել մանկապատանեկան թատերական արվեստի զարգացմանն ու ավանդույթների ձևավորմանը, համախմբել և համակարգել գործող մանկապատանեկան թատերախմբերը, աջակցել նորերի ստեղծմանն ու կայացմանը:

«Նախաբեմի» նպատակներից է նաև հասնել նրան, որ «թատրոն» առարկան ընդգրկվի դպրոցական ծրագրերում: Ծրագիր կա հիմնելու միջնակարգ մասնագիտական թատերական քոլեջ: 2010թ. ստեղծվել և գործում է «Նռան հատիկ» պատանի դերասանի թատրոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter