HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Արթուր Ալեքսանյանը կպայքարի աշխարհի չեմպիոնի կոչման համար, Ամոյանն ու Բորանյանը` բրոնզի

Այսօր  ըմբշամարտի աշխարհի առաջնության վերջին օրն է: Գորգ են դուրս եկել 59, 71 եւ 98 կգ քաշային կարգերի հունահռոմեական ըմբիշները: 59 կգ կարգում Ռոման Ամոյանը 1/16-րդի առաջին իսկ մարտում պարտվեց ռուսաստանցի Մինգիյան Սեմենովին, որը մտավ եզրափակիչ, եւ Ամոյանը հնարավորություն ստացավ պայքարել բրոնզի համար: 

71 կգ քաշային կարգում Վարշամ Բորանյանը պայքարի մեջ մտավ որակավորման փուլից, որտեղ հաղթեց իտալացի Աբրեշիային, ապա պայքարից դուրս թողեց ուզբեկ Տուդիեւին, իսկ 1/4-րդում հաղթեց ղազախ Ժարդաեւին: Կիսաեզրափակիչում Վարշամը շատ ակտիվ սկսեց թուրք Օզելի հետ մարտը, սակայն պարտերում վերեւից աշխատելիս ազդրի ցավալի վնասվածք ստացավ, ինչից օգտվեց թուրքը ու իրար հետեւից սկսեց միավորներ վաստակել ու արդյունքում մաքուր հաղթանակ տարավ` մտնելով եզրափակիչ: Բորանյանը կպայքարի բրոնզի համար, եթե, իհարկե, վնասվածքը թույլ տա: 

98 կգ քաշային կարգում վերջին երեք տարիների Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը իրար հետեւից հաղթանակներ տարավ: Որակավորման փուլում հաղթեց թուրքմեն Սապարմամեդովին, ապա առավելության հասավ հունգարացի Վարգայի նկատմամբ: 1/4-րդում Արթուրը պայքարից դուրս թողեց բելառուս Գրաբովիկին, իսկ կիսաեզրափակիչում հանդիպեց 2012-ի օլիմպիական չեմպիոն, իրանցի Ռեզայիին, որին զիջել էր Լոնդոնի խաղերի ժամանակ` կրկին կիսաեզրափակիչում: Այս անգամ Արթուրը ռեւանշ վերցրեց` հաղթելով 3-1 հաշվով, ու դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կպայքարի գերմանացի Հեսլերի դեմ:

Հիշեցնենք, որ 2013-ին Ալեքսանյանը նվաճեց աշխարհի փոխչեմպիոնի կոչումը` վերջին մարտում զիջելով Ռուսաստանի ներկայացուցչին:  

Լուսանկարում` Արթուր Ալեքսանյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter