HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճանաչել է Տորինոյին և Կավեին

Ոստիկանության ծառայողները վերջերս հայտնաբերել էին Իտալիայի Հանրապետության քաղաքացիներ Վինչենցո Տորինոյին և Անտոնիո Կավեին, որոնք մի շարք քաղաքացիներից խարդախությամբ խոշոր չափերի հասնող գումարներ էին կորզել:

Հոկտեմբերի 21-ին ոստիկանության Արաբկիրի բաժին է ներկայացել 62-ամյա մի քաղաքացի և հայտնել, որ դիտելով «Հերթապահ մաս» հեռուստահաղորդումը՝ ճանաչել է Տորինոյին և Կավեին, որոնք մայիսին Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկի մոտ, չարաշահելով իր վստահությունը, խաբեությամբ վերցրել են 900 եվրոյին համարժեք դրամ:

«Վ. Տորինոն և Ա. Կավեն կալանավորված են: Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter