HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ):

Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն` հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին և հեռանկարին վերաբերող հարցեր։

Նախագահ Սերժ Սարգսյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մտքեր են փոխանակել նաև սեպտեմբերի 4-ին Նյուպորտում ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ քննարկված հարցերի շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter