Հույն գործիչները՝ ՊՆ-ում
ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Թաղիսին և դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գեորգիոս Մավրոեիդիսին:
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է գնդապետ Մավրոեիդիսին Հայաստանում ռազմական կցորդ նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել