HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ո՞վ է կանգնած «Հագուստի աշխարհի» ետևում»

Այսօր «Հետքը» նամակ է ստացել Հայաստան ներկրվող չինական հագուստի ապրանքաշրջանառության ոլորտում առկա ապօրինությունների վերաբերյալ: «Հետքը» պատրաստ է հրապարակել նաև հակառակ տեսակետը՝ նամակում արծարծված խնդրի վերաբերյալ: Ստորև ներկայացվում է խմբագրություն ուղարկված նամակն ամբողջությամբ և առանց որևէ խմբագրման:

««Հագուստի աշխարհ» ցանցի խանութները մայրաքաղաքում աճում են սնկի պես: Եվ ինչն է տարօրինակ՝ չինական, մեղմ ասած ցածրաճաշակ ու ցածրորակ ապրանքը, որ այստեղ ներկայացվում է ու մեծ մասամբ գոհացնում է սոցիալական դժվարություններով ապրող մարդկանց, դժվար թե կարողանար գոհացնել, ասենք, Կենտրոնի բնակիչներին: Բայց «Հագուստի աշխարհ» բացվեց նաև կենտրոնական Ամիրյան փողոցում, ընդ որում՝ դրա համար այստեղից վռնդվեց տեղական սուպերմարկետների հսկաներից մեկը՝ «Սթարը»: Սա էլ հետաքրքրություն շարժեց՝ ո՞վ է կանգնած այս ամենի ետևում:

Պարզեցինք «Չիմեգ» ՍՊԸ-ի գոյությունը, որն ապահովում է Հայաստան ներկրվող չինական ապրանքների հիմնական ծավալը: Ներկրման հետ կապված ողջ գործընթացն էլ ղեկավարվում է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու ու նրա ընկեր ոմն Անդրանիկի կողմից: Դրա արդյունքում Հայաստան հասնող չինական ապրանքների գրեթե ամբողջ ծավալը՝ 80%-ից ավելին, անկախ նրանից, թե ով է ներմուծում, սահմանին փաստաթղթերով ամրագրվում է հենց «Չիմեգ» ՍՊԸ-ին:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, այդ ապրանքաշրջանառությունը, սակայն, հարկային դաշտում չի երևում, ինչը թույլ է տալիս ոչ միայն ահռելի գումարներ խնայել, այլև ներկրված ապրանքը շուկայում ներկայացնել նմանատիպ ցածր գներով, որոնք էլ առկա են «Հագուստի աշխարհ»-ում: Մինչդեռ մյուս տնտեսվարողները, որ նման сделка-ի չեն գնում ու «չինական պապկայով» չեն անցնում, ստիպված են լինում հարկեր վճարել ու ապրանքն էլ, ըստ այդմ, թանկ վաճառել:

Հանցավոր այս խմբավորումը, ըստ մոտավոր հաշվարկների, «չինական պապկայի» արդյունավետ գործունեության շնորհիվ տևական ժամանակ է գերշահույթ է ապահովում՝ մասնավորապես Գ.Խաչատրյանի ընտանիքին: Ավելի կոնկրետ՝ հարկեր թաքցնելն ու չինական ապրանքներն իրենցով անելը Խաչատրյանին տարեկան ավելի քան 50 մլն դոլարի կարգի եկամուտ է ապահովում:

Իսկ սա այն գումարն է, որ ցանկացած հնարավորություն ընձեռում է: Օրինակ՝ որպեսզի նշված անձանցից ամենքն ունենա սեփական բնակարան 300-400 քմ տարածքով Երևանի հենց սրտում, Հյուսիսային պողոտայի Stefano Ricchi խանութի շենքում, իսկ անձամբ ՊԵԿ նախագահը՝ երևանյան բոլոր «էլիտար» նորակառույցներում:

Հարց է ծագում՝ արդյո՞ք այս ամենից տեղյակ չէ նախագահ Սերժ Սարգսյանը»:

Մեկնաբանություններ (10)

Sona
hetaqrqira kpeleq chinakan apranqic, jamanakin chinakany amena lavner. Hagusti ashxarn el lava anum berum saxuma + snki pes bazmanuma + vat aprox mardkanc hagustov apahovuma + mankatnerin ognuma bazmaki angam + u pahuma bazmativ ashxatatexer. Inch anuma lava anum. Menq aprum enq hayastanum :) baic de piti gone goh linenq vor Izraelum, siriaum, afrikaum, vortex mardik mernumen, kam poxoc chen karum durs gan te che kbrnabarven
Anna
Ba 200 mln euro arzhoghutyamb Mozart shokoladi gortsaran@ vonc dzerq kberer prn. Khachatryan@ ete harker vtsarer?
Mari
De chei uzena havatal, vor mard kara etqan stor lini u es amen@ partaki, tuyl ta, vor esim inch chinovnichik tenc saxin eshi tex dni, etqan pox lapi u anpatji...dra hamar el byuje pox chka, hima el uzum en shahutahark@ avelacnen, verjna eli es erkir@
GEGHAM
Հարց է ծագում՝ արդյո՞ք այս ամենից տեղյակ չէ նախագահ Սերժ Սարգսյանը»: ))))))))) MIAMIT HARCADRYMNER EK DNUM,,,,,MORANUM EK TE VORTEX ENK APRUM
Laura
ISK IM UGHARKAC APRANQE VOR MANKATAN HAMAR E PIND PAHEL EIN,CHEIN TALIS ARDEN QANI ANGAM...MINCHEW INQS CHEM NERKAYANUM CHEN TALIS... ZAVESHTAKAN E...
Mari
De dranc snki pesacheln el proporcionala mardkanc erkir@ lqelun...stex iskakanic lav harca` kam naxagahn chgiti, kam el giti u...et depqum incha stacvum, vor iskakanic avazakapetutyna eli es erkir..... mardu iskakanic zzvacnum en helni u gna, urish ban chi mnum, gagon xosqi ova, vor tenc harstutyan mej taval ta mer saxis hashvin u ete et tenca, naxaghn el kam ova, vor dra vra achq paki?!
Garik
hetaqrqire, vor ete tarekan hayastan@ lqum e, 60.000 mard, apa inchi hamaren aidpes snki pes achum supermarketnern u hagusti xanutner@????..
Arevik
bolori hamar amen inch parz e dra hamar es vichakum enk aprum. dra hamar el ays erkir@ dardzel e hamex patar mek-erku hogu hamar...mnacaci:sovorakan qaxaqacineri hamar mnacordnern el bavarar en!! amot eee....
Wolf
Naxagahnela snvum et erakneric erevi dra hamar achqa pakum
SOAD
sireli azgi hamar anhangstacwxner ur? en dzer meknabanutiunner@? che karogh eq chasel indz hamar vaghuc amen inch parz e

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter