
Առեւտրականները փակեցին Տիգրան Մեծի պողոտան
Այսօր առավոտից Երեւանի մի քանի տոնավաճառների հարյուրավոր առեւտրականներ բողոքի ցույց են անում կառավարության շենքի դիմաց: Ցույցի մասնակից առեւտրականները փակել էին Տիգրան Մեծի պողոտան: «Ոսկու շուկա», «Ռոսիա», «Հրազդան», Մալաթիայի եւ Նորքի տոնավաճառներում առեւտուր իրականացնող քաղաքացիները դեմ են այս տարվա հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ նոր օրենքին:
Այս օրենքը սահմանում է, որ յուրաքանչյուր ապրանք պետք է գույքագրվի եւ հարկվի առանձին: Առևտրային կազմակերպությունների համար շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և/կամ շահութահարկին:
Առեւտրականները նշում են, որ ամբողջ ապրանքը գույքագրելու համար իրենք պետք է մեծ ժամանակ ու ռեսուրսներ ծախսեն: Բացի այդ` խոշոր ընկերություններից գնում կատարելու դեպքում` ապրանքի վերաբերյալ փաստաթղթեր չեն ստանում, որ հետո կարողանան ներկայացնել հարկային մարմիններին:
Այս պահին Հովիկ Աբրահամյանն ընդունել է ցուցարարներից բաղկացած 20 հոգանոց խմբին, ում հետ քննարկում են «Շրջանառության հարկի մասին» օրենքին առնչվող նրանց մտահոգությունները:
Լուս.` Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանել