HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ախալքալաքի գարեջրի գործարանը բացվեց

Այսօր Ախլքալաքում հանդիսավոր բացվեց գարեջրի գործարանը («ԲԱԼԼԻՍ»): Միջոցառմանը մասնակցում էին Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն, խորհրդարանի փոխնախագահ Միխեիլ Մաչավարիանին, Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, ԲՀԿ փոխնախագահ Սամվել Բալասանյանը, ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Հայկ Սանոսյանը և ուրիշներ:

Խոսելով սկզբնական շրջանում շուրջ 100 աշխատատեղ ապահովող գործարանի մասին` Սամվել Բալասանյանը խոստացավ իր հնարավորությունների չափով օժանդակել նորաբաց «ԲԱԼԼԻՍ» գործարանի արտադրաքի սպառմանը, մասնավորապես ցուցաբերել խորհրդատվական և այլ բնույթի աջակցություն գործարանի աշխատակազմին:

Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի որոշմամբ Սամվել Բալասանյանը պարգևատրվեց  Վրաստանի Պատվո շքանշանով, որը հանձնեց Դավիթ Բաքրաձեն: Այս մասին հայտնում է Սամվել Բալասանյանի աշխատակազմը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter