HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Քոռ մկրատը», քաղաքապետի եղբոր օբյեկտն ու «Գյումրու օր» տոնակատարությունների շարքը

Վստահաբար կարելի է ասել, որ Գյումրու օրն այլեւս չի հավակնում ժողովրդական տոնախմբության վերածվելու: Բնակիչները տոն կոչվածին առնչվում են միայն երեկոյան հրապարակում կազմակերպված համերգին իրենց մասնակցությունը ապահովելով: Քաղաքն ապրում է իր սովորական կյանքով մինչեւ այն պահը, երբ մայրաքաղաքից ժամանում են քաղաքապետի կողմից հրավիրված բարձրաստիճան հյուրերը: Այս տարի էլ բացառություն չէր, կարելի է ասել, նախորդ տարվա սցենարի կրկնությունն էր:

Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի եւ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը նախ եղավ «Գլենդել Հիլզի» կողմից կառուցվող թաղամասում, հետո «քաղաքի տոն» հասկացության հետ ոչ մի կապ չունեցող «Շիրակ» գերեզմանատանը:

Պարզվում է` քաղաքապետը, առիթից օգտվելով, ցանկացել էր բարձրաստիճան հյուրերին ցույց տալ գյումրեցի զոհված ազատամարտիկների վերակառուցված պանթեոնը, որի աշխատանքներին անմիջական աջակցություն էր ցուցաբերել:

Հյուրերի հաջորդ կանգառը քաղաքապետի եղբոր օբյեկտում էր: Սայաթ-Նովա փողոցի մանկական զբոսայգու սկզբնամասում վեր հառնած երկհարկանի շինությունը կառուցումից հետո բավական երկար ժամանակ չէր գործում: Պատուհաններին փակցված «Տրվում է վարձով» հայտարությունը 2-3 ամիս առաջ հանվեց, ու շատ շուտով Գեւորգ Ղուկասյանին պատկանող այդ կառույցում սկսեց գործել «Հրաշքների աշխարհ» զվարճանքների սրահը:

Կարմիր ժապավենը մեծ դժվարությամբ կտրեց Գյումրու քաղաքապետը, հետն էլ չմոռանալով դժգոհել, թե «էս քոռ մկրատն ուրդից են բերել»: Սրահի ներսում արդեն պրն Ղուկասյանը ներկաներին տեղեկացրեց, որ սրահից կարող են օգտվել ոչ միայն փոքրահասակաները, այլեւ մեծահասակաները` առաջարկելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին խաղային սարքերից մեկի մոտ փորձել դիպուկահարի իր ունակությունները:

Հրաշքներն ու մի բաժակ կոնյակը վայելելուց հետո, հյուրերը ոտքով ուղեւորվեցին «Կինո հոկտեմբեր» կինոթատրոնի շենք: Ավադույթն այս անգամ էլ չխախտվեց, եւ մի քանի ընտրյալներ` դերասանուհի Ժենյա Ավետիսյանը, նկարիչ Վալմարը, թեթեւ ատլետիկայի Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմյանը, երգիչ Ալիկ Գյունաշյանը պարգեւատրվեցին Ավետիկ Իսահակյանի պատկերով Վարպետի ոսկյա կրծքանշանով եւ Գյումրու զինանշան հուշամեդալով: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մեկնաբանություններ (4)

noname
5.Արշակ et hl@ parqa erevi, vor menak qaxaqapeti axpor obyektn en orhnum (mi pesh poxov iharke)!! Ba hl@ es videon nayeq В Челябинске батюшка освятил... стриптиз-клуб. http://www.youtube.com/watch?v=wxZbgs2NdHM
Lilit
Inch amot e.lktiutyunn u primitivutyunn el sahman chuni.
Հեղինակ
olym champion, ձեր դիտարկումը հաշվի ենք առել, եւ տեքստում տեղ գտած սխալն արդեն ուղղված է: Շնորհակալություն:
olym champion
EMMIYAN WAS NEVER AN OLYMPIC CHAMPION. PLEASE BE CAREFUL WITH STATEMENTS.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter