
Սուրիկ Խաչատրյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ
Կառավարության այսօրվա որոշմամբ Սուրիկ Խաչատրյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ:
Որոշման հիմնավորման մեջ գրված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Սուրիկ Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ»:
Կառավարության պաշտոնական հաղորդագրության համաձայն` Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Սուրիկ Խաչատրյանին և նրան մաղթել արդյունավետ աշխատանք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել