
ԼՂՀ իշխանությունները պատրաստ են վերադարձնել դիվերսանտ Հասանովի դիակը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը ս.թ. հուլիսի 26-ին տարածած հայտարարության մեջ նշել էր, որ ԼՂՀ Շահումյանի շրջան ներթափանցած հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի՝ ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերած, վնասազերծված և ոչնչացված անհայտ երրորդ անդամի ինքնությունը պարզելուց հետո ԼՂՀ իշխանությունները կընդունեն համապատասխան որոշում։
Հանձնաժողովը հայտնում է, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված անձի ինքնությունն արդեն պարզվել է, և նա հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Հ. Հասանովը, ԼՂՀ իշխանությունները, ցուցաբերելով բարի կամք և հավատարմություն Ժնևյան կոնվենցիայի դրույթներին, միակողմանի կարգով իրենց պատրաստակամությունն են հայտնում հանձնել Հ. Հասանովի դին Ադրբեջանի Հանրապետությանը։
Մեկնաբանել