HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անչափահաս դատապարտյալը՝ Ծիծեռնակաբերդում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության նախաձեռնությամբ այլընտրանքային պատիժների կատարման բաժնում հաշվառված թվով 23 անչափահաս դատապարտյալ այսօր այցելել են Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:

Ծաղիկներ դնելով զոհերի հուշակոթողին` անչափահասներն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, շրջել թանգարանի սրահներով, ուշադրությամբ դիտել ցուցադրված նկարները, Եղեռնի մասին պատմող տեսանյութերը:

Ինչպես հայտնում է Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը, անչափահասները մեծ հետաքրքրությամբ ունկնդրել են թանգարան-ինստիտուտի աշխատակցի ամփոփ մեկնաբանությունները հայ ժողովրդի պատմության ամենածանր էջերի մասին:

Ճանաչողական այցից հետո անչափահաս դատապարտյալները թողել են իրենց գրառումները Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի  հուշամատյանում` անկեղծ հույս հայտնելով, որ այլևս նման ոճիր չի կրկնվի աշխարհի որևէ երկրում:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter