Այս գիշեր կկայանա Աբրահամ-Սմիթ մենամարտը
Այսօր` սեպտեմբերի 27-ին, Գերմանիայի Քիլ քաղաքի «Սպարկասեն» մարզապալատում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը (40-4, 28 նոկաուտ) մենամարտելու է բրիտանացի Փոլ Սմիթի (35-3, 20 նոկաուտ) հետ: Երեկ` սեպտեմբերի 26-ին, Քիլ քաղաքում տեղի է ունեցել բռնցքամարտիկների կշռման արարողությունը:
Այսպիսով, Արթուր Աբրահամը կշռում է 76.2 կգ, Փոլ Սմիթը` 75.9 կգ: Աբրահամ-Սմիթ մրցելույթն ուղիղ միացմամբ ցուցադրվելու է գերմանական ARD-ի եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում (Երեւանի ժամանակով՝ սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը, սկիզբը` ժամը 00.30):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել