HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանություն` Երևանի Տերյան փողոցում

Սեպտեմբերի 27-ին` ժամը 23:10-ի սահմաններում Երևան քաղաքի Տերյան 19 հասցեում գործող «Պաուլաներ» գարեջրատուն-ռեստորանից, կտրող-ծակող առարկայից պատճառված մարմնական վնասվածքներով «Նաիրի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Ս.Սենեքերիմյանը՝ որովայնի խոռոչի թափանցող վնասվածքներով, և Ա.Փարսադանյանը՝ կրծքավանդակի թափանցող վնասվածքով: Վերջինս, գիտակցության չգալով, մահացել է:

Քննչական կոմիտեի տեղեկատվության  եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղոդրագրության համաձայն՝  դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ գարեջրատուն-ռեստորանում առաջացած վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք է ստացել նաև մեկ այլ քաղաքացի` ձեռքի շրջանում:

«Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ»,- նշված է  ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի բաժնի  հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter