HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Երկար սպասված նշանադրությունը վերածվեց հուղարկավորության

Այսօր 25-ամյա Արա Թադեւոսյանի նշանադրության եւ նրանց նորակառույց տան բացման արարողությունը պետք է տեղի ունենար: Արդեն պատվիրել էին տան կահույքը, նույնիսկ տոնական միջոցառման համար խմիչքի հարցն էր լուծված, որ ամբողջ գյուղով քեֆ անեին: Արան ծնողների ու 22-ամյա եղբոր՝ Արկադիի հետ ապրում էր Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում:

Հոկտեմբերի 18-ին երկու եղբայրներով ուրախ տրամադրությամբ հորաքրոջ ամուսնու հետ գնացել են Մարտունի՝ մյուս հորաքրոջ դստեր ծնունդը նշելու: Սովորաբար Արարն ու Արկադին տանից դուրս գալուց առաջ երբեք մորը չեն ասել` «մամ, չե՞ս գալիս մեզ հաջող անես»: Այդ օրը տանից դուրս գալուց առաջ երկու եղբայրն էլ մորը՝ տիկին Զոյային, այդ խոսքերն են ասել:

Մայրը չի քնել մինչ որդիների վերադարձը, սակայն նրան ժամեր անց տեղեկացրել են, որ տուն գալու ճանապարհին իր երկու որդիներն էլ ավտովթարի զոհ են դարձել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 21-րդ կմ-ում:

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին` ժամը 00.20 րոպեին: Այդ օրը մահացել էր 5 մարդ, այդ թվում՝ երիտասարդ տղաների հորաքրոջ ամուսինը:

Այժմ Ակունքի գյուղապետը գյուղում մեկշաբաթյա սուգ է հայտարարել: Ակունքում չի հնչելու բարձր երաժշտություն, հարսանիքներ ու ծնունդներ չեն նշվելու՝ ի հիշատակ զոհված երկու եղբայրների: Իսկ նրանց հուղարկավորության արարողությունը գյուղի երիտասարդները միաժամանակ վերածել են «ամուսնական արարողության»:

Մոտ 20-ից ավելի «Նիվա» մակնիշի սպիտակ ավտոմեքենաներ են հավաքվել Արայի ու Արկադիի տան մոտ: Բոլորն էլ զարդարված են եղել ծաղկեպսակներով, իսկ Արայի նկարը, որպես ամուսնանալ ցանկացողի, վերցված է եղել սիրտ-ծաղկեպսակի մեջ:

Նրանց հարազատներն ասում են, որ Երեւան-Սեւան, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհներին գրեթե ամեն օր են վթարներ լինում, ինչը նշանակում է, որ ճանապարհային ոստիկանները հավուր պատշաճի ուշադրություն չեն դարձնում ճանապարհի այդ հատվածին:

Մեկնաբանություններ (11)

ARMAN
xorin cavakcutyuners em haytnum harazatnerin
Mari
Shat cavali e. .....xexj cnoxner... voch voq chi el karox patkeracnel te inch vichakum en nranq...
Mariam
cavakcumem inch vat depqa exel
vazgen
շատ ցավալի է. Պետք է դասեր քաղել նման դեպքերից, վստահ եմ, որ շատերը կարդում, ցավում ու անցնում են առաչ, մինչդեռ շատերն են շարունակում արագ ու անուշադիր մեքենա վարել: Պատճառը ոստիկանների մեչ չէ, այլ վարորդների...
Lu
9 tari araj, hoktemberi 19-in avtovtaric zohvecin ynkeruhus amusinn u exbayry... dajan mah... canr e... patkeracreci ays yntaniqi vsahti canrutyuny...
Mher
Shat cavali e Arain U Arkadiyin chanachelov shat em cavum nranc hamar
Հին Մարդ
Իսկապես շատ ցավալի է: Ափսոս երիտասարդ տղաներ, ափսոս չկայացած հարսանիք և ուրախություն: Ափսոս...
marish
sarsapeli e cavakcum em
suren
barer chem gtnum artahaytvelu xorapes cavakcum em harazatnerin
hamlet
ЦАВАКЦЕЛН АЙН ХОСК ЧЕ менк хорапес цавум енк тох hохн тетев лини иренц врен
sofia
cavakcum em

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter