Վճռաբեկ դատարանը մերժել է «Մուշ» ընկերության բողոքն ընդդեմ ՏՄՊՊՀ-ի
ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշմամբ, մսամթերքի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող «Մուշ» ընկերության բողոքն ընդդեմ հանձնաժողովի մերժվեց, և ՏՄՊՊՀ որոշումը մնաց ուժի մեջ: Ընկերության բողոքը մերժվել է դատական բոլոր՝ 3 ատյաններում:
Հիշեցնենք, որ Հանձնաժողովը լայնածավալ ուսումնասիրություն էր իրականացրել մսամթերքի արտադրության ոլորտում և հայտնաբերել էր մրցակցային օրենսդրության խախտման տասնյակ դեպքեր: Ի թիվս այլ ընկերությունների, տուգանք էր կիրառվել նաև«Մուշ» ընկերության հանդեպ, որը դատական կարգով վիճարկել էր ՏՄՊՊՀ որոշումը:
Պատասխանատվության միջոցը կիրառվել էր հասարակությանը մսամթերքի բաղադրության վերաբերյալ ոչ ամբողջական տեղեկատվություն ներկայացնելու համար, ինչն ըստ օրենքի անբարեխիղճ մրցակցությանդ րսևորում է: Տուգանքը կիրառվել է իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի 1 տոկոսի չափով, որը կազմում է ավելի քան 12 միլիոն դրամ:
ՀՀ ՏՄՊՊՀ-ը տեղեկացնում է, որ այսուհետ պարբերաբար հասարակությանն է ներկայացնելու դատական կարգով բողոքարկված գործերի արդյունքները:
Մեկնաբանել