
էդգար Հելհելյանը Ռոբերտ Քոչարյանին կոչ է անում առաջադրել իր թեկնածությունը
Վերջին շրջանում գնալով ակտիվանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու մասին լուրերը: Հատկապես ՌԴ նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի առաջադրվելը էականորեն մեծացնում է հավանականությունը, որ առնվազն առաջիկա հինգ տարիներին նախագահի պաշտոնում կպաշտոնավարի ՀՀ ամենահաջողված նախագահը:
Ելնելով ՀՀ ներքաղաքական իրավիճակից, գնահատելով Ռոբերտ Քոչարյանի կատարած աշխատանքը, համոզված լինելով, որ նման իրավիճակում, երբ երկիրն օրըստօրե դատարկվում է, երբ մտավորականության մի մասը լքել է երկիրը, իսկ մյուս մասը` վերածվել խեղկատակի, երբ երիտասարդությունը վերածվել է իներտ զանգվածի, և երկրում մոլեգնում են բեսպրեդելն ու ամենաթողությունը, երբ սոցիալական վիճակը հասել է աղետալի մակարդակի, իսկ սոցիալական բևեռացումն արդեն տեսանելի է անգամ փոքրիկ երեխային, երբ երեք անկիրթ ու անուսում «քուչի տղա» ղեկավարում են երեք միլիոն ժողովրդի, մտահոգ լինելով երկրի և ժողովրդի ապագայով և համոզված լինելով, որ Ռոբերտ Քոչարյանն ի վիճակի է կայունություն և առաջընթաց հաստատել երկրում ու երաշխավորել երկրի հետագա կայուն և խաղաղ զարգացումը՝ Ազգային նոր պահպանողական շարժումը կոչ է անում Ռոբերտ Քոչարյանին առաջադրել իր թեկնածությունը առաջիկա ՀՀ նախագահական ընտրություններում և երկրի ու ժողովրդի համար օրհասական այս իրավիճակում ստանձնել երկրի ղեկն ու ժողովրդի ճակատագրի հանդեպ պատասխանատվությունը:
Միաժամանակ, ԱՆՊՇ-ն կոչով դիմում է երկրի ու ժողովրդի ճակատագրով մտահոգ բոլոր ուժերին` ՀՀ նախագահական ընտրություններում առաջադրվելու կոչով դիմելու Ռոբերտ Քոչարյանին:
ԱՆՊՇ նախագահ էդգար Հելհելյան
23.10.11 Մոսկվա
Մեկնաբանություններ (139)
Մեկնաբանել