
ԱԳ նախարարը կայցելի Սերբիա
Ինչպես հայտնում է ԱԳՆ-ը, Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի հրավերով ս.թ. հոկտեմբերի 2-ին պաշտոնական այց կկատարի Սերբիա:
Բելգրադում նախատեսված են նախարար Նալբանդյանի հանդիպումները Սերբիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների, Սերբ ուղղափառ եկեղեցու պատրիարքի հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել