Այսօրվանից դպրոցներում սկսվում է աշնանային արձակուրդը
Հոկտեմբերի 24-ից հանրապետության հանրակրթական դպրոցներում մեկնարկել է աշնանային արձակուրդը:
Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված 2011-12 թվականների ուստարվա պլանի՝ դպրոցականների աշնանային արձակուրդը, բացառությամբ առաջին դասարանցիների, կտևի մեկ շաբաթ՝ hոկտեմբերի 24-ից հոկտեմբերի 30-ը ներառյալ:
Առաջին դասարանցիների համար աշնանային արձակուրդը նախատեսված է երկու շաբաթ՝ հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 6-ը ներառյալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել