HY RU EN

Նարեկ Ալեքսանյան

Փաստաբանն իր ճառը դատարանի փոխարեն ուղղեց երկրի նախագահին (լուսանկարներ)

Շանթի և ընկերների գործով հերթական դատական նիստի ժամանակ իր պաշտպանական ճառը սկսելուց առաջ Տիգրան Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը հայտարարեց, որ այն ուղղված է ՀՀ նախագահին, ով ՄԱԿ-ի ամբիոնից Շանթ Հարությունյանի գործողությունները որակել էր որպես հանցագործություն՝ հաշվի չառնելով անմեղության կանխավարկածը:

Դատական նիստը հնարավոր էր ուղիղ միացմամբ լսել դատարանի մուտքի մոտ, որտեղ բոլոր նիստերից առաջ հավաքվում են Շանթ Հարությունյանի և մյուսների արդարադատության համար պայքարող քաղաքացիները: