Քննարկվել է մարզպետարանների կողմից կիրառվող վարչական հսկողության արդյունավետության հարցը
ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի նիստում այսօր քննարկվեց մարզպետարանների կողմից կիրառվող վարչական հսկողության իրականացման գործընթացի արդյունավետության հարցը: Նիստը վարում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:
«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի կողմից 2014թ. ընթացքում իրականացվել էր մոնիթորինգ, որի արդյունքներն էլ նիստում ներկայացրեց կազմակերպության անդամ Սառա Պետրոսյանը: Ընտրանքային կարգով կազմակերպությունը դիտարկել էր մարզպետարանների կողմից համայնքներում իրականացված վարչական հսկողության գործընթացը, մասնավորապես` առեւտրի եւ ծառայությունների, հողօգտագործման ոլորտներում: Ելնելով արձանագրված թերություններից` Սառա Պետրոսյանն առաջարկեց լրամշակել վարչական վերահսկողության հարցաշարերը:
Փոխվարչապետը հարցաշարերը մշակած աշխատանքային խմբին առաջարկեց առկա խնդիրների փորձագիտական գնահատում իրականացնել եւ համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչների ներգրավմամբ կատարելագործել հարցաշարերը՝ համապատասխանեցնելով դրանք նաեւ վերջին մեկ տարվա ընթացքում կատարված օրենսդրական փոփոխություններին: Նա նաեւ ՏԿՆ համապատասխան ստորաբաժանմանը հանձնարարեց 2014թ. ինն ամիսների կտրվածքով տեղեկանք ներկայացնել՝ մարզպետարանների կողմից հսկողության արդյունքների հրապարակման պահանջի կատարման մասին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել