HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

‹‹ԴիջիԹեք Էքսպո- 2014 » ցուցահանդեսին ներկայացվել է Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը

‹‹ԴիջիԹեք Էքսպո -2014» ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսին ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը, ‹‹Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոն» ՀԿ-ի եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ  համատեղ  ներկայացրեց  Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը (ՀԿՏՀ): Այս մասին հայտնում է տարածքային կառավարման նախարարությունը:

Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը ստեղծվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության նախաձեռնությամբ` ‹‹Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոն ՀԿ-ի կողմից եւ ներդրվում է Հայաստանի համայնքներում` համայնքային կառավարման արդիականացման նպատակով:  Համակարգի ներդրման աշխատանքներին աջակցում է  GIZ-ը` ‹‹Համայնքների զարգացում Հարավային Կովկասում » ծրագրի շրջանակում:

2014 թ-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ ՀԿՏՀ  ներդրված է մոտ 580 համայնքում, իսկ 233 համայնքում այն ծառայում է նաեւ որպես համայնքի համացանցային պաշտոնական կայք: 

Ծրագրի պատասխանատուները տաղավարի  այցելուներին  այսօր ներկայացրին համակարգի    ընձեռած հնարավորությունները, նշելով, որ այն ուղղված է ՏԻՄ-երի կողմից  մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, համայնքներում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ներդրմանը: Համակարգի ինտեգրումը պետական կառավարման մարմիններում գործող էլեկտրոնային համակարգերին ապահովում է հանրային հատվածի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն  երկրի ողջ տարածքում` նաեւ նպաստելով ‹‹ՀՀ-ում տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության տեղեկատվայնացման եւ տեղական  տեղեկատվական հասարակության  զարգացման քաղաքականության» հայեցակարգից բխող նպատակների իրագործմանը: Ցուցադրության ընթացքում մի շարք համայնքների ներկայացուցիչներ նաեւ հնարավորություն ունեցան պատասխանատուների հետ քննարկել ծրագրի ընթացքին, հետագա զարգացումներին վերաբերող հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter