Անձրև ու մառախուղ է սպասվում
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 6-10-ին հյուսիսային և արևելյան շրջաններում սպասվում է անձրև, առանձին հատվածներում` նաև մառախուղ: Քամին` հյուսիս–արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 6-ին ցերեկը արևելյան շրջաններում կբարձրանա 3-7, իսկ 7-8-ին հատկապես ցերեկը ամենուրեք կնվազի 6-8 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 6-10-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել