HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Ի՞նչ է, կոալիցիոն սկզբունքով պետք է կո՞ղմ քվեարկենք այս ախմախությանը»

Այսօր մեկնարկեցին Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերը: Գրանցվել էր 81 պատգամավոր, որոնց մեծամասնությունը քվեարկությանը հաջորդած 20 րոպեի ընթացքում անմիջապես լքեց նիստերի դահլիճը: Այժմ մնացել է ընդամենը 20-30 պատգամավոր, որոնք էլ մասնակցում են խորհրդարանի աշխատանքներին:

Այս քառօրյային զգացվում է ՀՀԿ-ԲՀԿ թաքնված որոշակի լարվածություն: Նախ, ԲՀԿ-ական պատգամավորներն ավելի ակտիվ են մասնակցում նախագծերի քննարկմանը, մինչդեռ նախկինում այդպես չէին անում: Բացի դրանից՝ որոշակի ընդդիմադիր կեցվածքով էին արձագանքում նախագծերին:

Օրինակ, երբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց առաջին ընթերցմամբ ընդունել կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը'«Սպառողական կոոպերացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյաննը տեղից արձագանքեց, «Ի՞նչ է, կոալիցիոն սկզբունքով պետք է կո՞ղմ քվեարկենք այս ախմախությանը»:

Հովիկ Աբրահամյանն էլ պատասխանեց, թե ճիշտ չէ նախագծին նման բնութագրում տալ, և պատգամավորին առաջարկեց, որ եթե իր կարծիքն անցնում է, ապա կողմ քվեարկեն առաջին ընթերցմամբ և մնացած հարցերը քննարկեն դրանից հետո:

Այլ օրենսդրական առաջարկությունների քննարկումներին ևս ԲՀԿ-ն որոշակի քննադատական մոտեցմամբ է մասնակցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter