Եվրոպայի խորհուրդը կարեւորում է Հայաստանում դատական համակարգի բարեփոխումները
Այսօր Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսին:
Սարգյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Եվրոպայում մարդու իրավունքների հիմնական երաշխավոր հանդիսացող կառույցի՝ ԵԽ-ի հետ համագործակցությունն ու վերջինիս աջակցությունը երկրում իրականացվող շարունակական բարեփոխումներին:
Նիլս Մուիժնիկսը նշել է, որ տարբեր երկրներ իր այցելությունների ժամանակ աշխատանքային հագեցած օրակարգից տվյալ երկրի համար առավել կարևոր որոշակի խնդիրներ է առանձնացնում, որոնց վրա էլ կենտրոնանում է հանդիպումների ընթացքում: Հայաստան այցելելիս, ըստ նրա, որոշել են կենտրոնանալ դատական համակարգի բարեփոխումների, կանանց և տղամարդկանց հավասարության ու ընտանեկան բռնությունների դեմ պայքարի հարցերի վրա:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացին, ԵԽ-ին անդամակցելուց հետո Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել