
Նալբանդյանն ու Ֆաբիուսն անդարադրձել են Սարգսյան-Ալիև փարիզյան հանդիպմանը
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցելությամբ Փարիզ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ:
Բանակցությունների օրակարգում էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Էդվարդ Նալբանդյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների կառուցողական ներգրավվածությունը, կարևորեց նրանց միասնական ջանքերը` միտված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։ Էդվարդ Նալբանդյանն ու Լորան Ֆաբիուսը անդրադարձան հոկտեմբերի վերջին Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ Փարիզում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման նախապատրաստական աշխատանքներին։
Այս համատեքստում Էդվարդը Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը` շարունակելու Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ աշխատանքն` ուղղված հիմնախնդրի հանգուցալուծմանը:
Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները գոհունակությամբ արձանագրեցին, որ երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչին մեծապես նպաստում են պարբերական բարձրաստիճան փոխայցելությունները։
Մեկնաբանել