HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մատենադարանում անցկացվում է միջանզգային սեմինար` նվիրված հայ գրատպության 500-ամյակին

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը, 2011 թվականի հոկտեմբերի 24-28-ը, ՀՀ մշակույթի նախարարության և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, անց է կացնում «Հիշողության կերպարանքները. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» միջանզգային սեմինար` նվիրված հայ գրատպության 500-ամյակին:

Մասնակցում են ԱՊՀ, Բալթյան երկրների, Վրաստանի, եվրոպական մի շարք երկրների առաջատար արխիվային, գրադարանային և թանգարանային հաստատությունների հեղինակավոր մասնագետներ (վերականգնողներ, ֆոնդապահներ, բարձր տեխնոլոգիաների մասնագետներ):

Նախագծի ղեկավար` Արա Խզմալյան, արվեստաբանության թեկնածու, Մատենադարանի արխիվային փաստաթղթերի պահպանման, գիտական մշակման և թվայնացման բաժնի վարիչ, ICOM – ի անդամ:

Սեմինարը կտա երիտասարդ մասնագետների կատարելագործման, փորձի և մասնագիտական գիտելիքների փոխանակման ու կատարելագործման հնարավորություն: 

Սեմինարի ընթացքում կքննարկվեն մասնագիտական հիմնախնդիրներն ու դրանց հաղթահարման եղանակները, պահպանման և վերականգման գործում մասնակից երկրների ձեռքբերումները: Տեսական բնույթից բացի` սեմինարն ունենալու է ընդգծված գործնական նպատակներ:

Սեմինարի շրջանակներում կանցկացվեն նաև վարպետության դասեր, առանձին թեմաներին նվիրված կլոր սեղաններ, մշակութային ծրագրեր:

Համագործակցում են` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվը, Հայաստանի Ազգային արխիվը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter