HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստորագրվել է հայ-հունական ռազմական համագործակցության 2015 թ. պլանը

Հոկտեմբերի 7-ից 8-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են հայ-հունական ռազմական համագործակցության համակարգման ամենամյա խորհրդակցությունները ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության և Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային համագործակցության վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Միջոցառման ընթացքում քննարկվել են հայ-հունական ռազմական համագործակցության ներկայիս կարգավիճակին ու զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:

Հոկտեմբերի 8-ին Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային համագործակցության վարչության պետ, ռազմածովային ուժերի բրիգադի գեներալ Ալեկսանդրոս Դիակոպուլոսին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հանդիպման ընթացքում ամփոփվել են խորհրդակցությունների արդյունքները: 

Հունական պատվիրակության այցի արդյունքում ստորագրվել է հայ-հունական  ռազմական համագործակցության 2015 թ. պլանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter