HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻԵԴ-ում հայ դատավորի թեկնածուների անունները հայտնի են

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) աշխատակազմը հայտնում է, որ, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2014թ. օգոստոսի 2-ի ՆՀ-199-Ն հրամանագրով հաստատված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի գործունեության և թեկնածուների ընտրության կարգի (այսուհետ՝ Կարգ) դրույթներով, ինչպես նաև հիմք ընդունելով հանձնաժողովի 2014թ. հոկտեմբերի 7-8 նիստի արդյունքները հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության նախագահին ներկայացվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչված անձինք են. Արմեն Շուրայի Հարությունյանը, Արայիկ Գառնիկի Ղազարյանը և Նելիկ Նիկողոսի Հարությունյանը:

Հիմք ընդունելով հանձնաժողովի 2014 թ. հոկտեմբերի 7-8 նիստին հանձնաժողովի անշխատակազմին տրված հանձնարարականը՝ սույն հայտարարությանը կից հրապարակվում է հանձնաժողովի 2014թ. հոկտեմբերի 7-8 նիստի թիվ N 3 արձանագրությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter