Հանքավանի գյուղապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են
Կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել վաղաժամկետ դադարեցնել Կոտայքի մարզի Հանքավանի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները:
Որոշմամբ կարգավորվում է նաև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության ժամկետը, նախապատրաստման ու անցկացման ծախսերի ֆինանսավորումը: «Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Կոտայքի մարզի Հանքավանի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն»,- գրված է որոշման մեջ:
Համայանքապետի լիազորությունների դադարեցման հիմնավորումը, ըստ որոշման, Հակոբ Հակոբյանի առողջական վիճակի վատթարացման և արտերկրում բուժման անհրաժեշտության կապակցությամբ հրաժարական տալու հանգամանքն է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել