Որոշ փողոցներում երթեւեկությունը կդադարեցվի
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ «Էրեբունի-Երևան» տոնակատարության անց կացման նպատակով՝ տրանսպորտային միջոցներիերթևեկությունը կդադարեցվի մի շարք փողոցներում.
Հոկտեմբերի 11-ին. Ժամը 09:00-ից մինչև ժամը 23:00-ն Էրեբունի փողոցի՝ Ազատամարտիկների-Էրեբունուփողոցների խաչմերուկից մինչև «Էրեբունի» արգելոց-թանգարան ընկած հատվածում, իսկ ժամը 12:00-ից նաև «Էրեբունի» արգելոց-թանգարանի հարակից հրապարակը՝ Դաշտենց, Այվազովսկի, Մահարի փողոցների կողմից:
Հոկտեմբերի 12-ին. Ժամը 11:00-ից 18:00-ն` Թամանյան փողոցի՝ Իսահակյան և Մոսկովյան փողոցների միջև ընկած հատվածներում, ժամը 12:00-ից 15:00-ն` Արգիշտիի փողոցում, ժամը 13:30 – 15:00-ը` Գր. Լուսավորչի փողոցում, 14:00 – 22:00-ը` Մաշտոցի պողոտայի՝ Հաղթանակի կամրջից մինչև Թումանյան փողոցնընկած հատվածում, 14:00 – 20:00-ը` Շահումյան հրապարակում, 14:00 – 23:00-ը` Հանրապետության հրապարակում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել