HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին . անգործությունը` հանցագործության պատճառ

Հայանիստ գյուղի մի շարք բնակիչներ բաց նամակ են գրել` ուղղված տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանին, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Հարգելի պրն. Բեգլարյան,

Ձեզ գրում են Հայանիստ գյուղի մի խումբ բնակիչներ, ովքեր օգտվում են հասարակական տրանսպորտից:

Հայանիստ գյուղի և Երևանի միջև հեռավորությունն ընդամենը 8 կմ է, սակայն Երևան հասնելը դարձել է իրական խնդիր: Գյուղը Երևանի հետ կապում է մեկ տրանսպորտ` 487 համարի երթուղային տաքսին, որը գալիս է Գայ գյուղից և միշտ Հայանիստ է հասնում արդեն ծանրաբեռնված վիճակում: Իսկ գյուղի Գետաշեն թաղամասը, որը գտնվում է գյուղից 2 կմ հեռավորության վրա, ամբողջությամբ գտնվում է «խաղից դուրս» վիճակում, քանի որ Երևանի հետ կապող տրանսպորտը նույնպես 487 համարի երթուղայինն է, որը ոչ միշտ է այնտեղ մտնում: Այդ թաղամասում բնակվում են 1988թ.-ին բռնագաղթվածները, ովքեր փախուստի դիմեցին թուրքից, իսկ այսօր ստիպված են փախուստի դիմել հայից:

Գյուղում չկա մշակույթի տուն, չկա ուսումնարան և համալսարան, չկան աշխատատեղեր, և բնակիչները ստիպված են այս ամենի հետևից գնալ Երևան, սակայն, ունենալով տրանսպորտային խնդիր, նրանց մի մասը, չնայած դժվարություններին, դեռ օգտվում է դրանից, մի մասն անգործությունից հանցագործության ճանապարհն է բռնում, մի մասն էլ բռնում է արտագաղթի ուղին:

Հայանիստ գյուղի հարևանությամբ գտնվող Խաչփար գյուղից (հեռավորությունը 3կմ) Երևան է հանում է 35 համարի ավտոբուսը:

Խնդրում ենք տալ խնդրին լուծում: Առաջարկում ենք վերոնշյալ ավտոբուսը հասցնել մինչև Հայանիստ գյուղի Գետաշեն թաղամաս և դրանով իսկ փոխել շատերի, հատկապես` Հայաստանի Հանրապետության երիտասարդների ճակատագիրը:

Կանխավ շնորհակալություն:

Խնդիրը քանիցս բարձրացվել է, ուղարկում ենք նաև նախկին նմանատիպ նամակներից մեկը»:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter