Այսօր Գորիսի օրն է
Շուշան Օհանյան
Այսօր առավոտից Գորիս քաղաքում մեկնարկել են քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումները: Քաղաքի օրվա միջոցառումներին մասնակցելու համար Գորիս են ժամանել Ֆրանսիայի Վիենի եւ Բելոռուսի Նեսվիժ քաղաքների պատվիրակությունները:
Համաքաղաքային տոնակատարությունները մեկնարկել են Գորիսի Մխիթար Սպարապետի հրապարակից, շարունակվել Հին Գորիսում. այցելություն Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, ներկայացում Հին Գորիսում պահպանված քարանձավային թատրոնում, որին տեղացիներն անվանում են «Ամֆիթատրոն»:
Տոնական` մշակութային, սպորտային միջոցառումները եւ ավանդական հյուրասիրությունը քաղաքում տեւեցին ողջ օրը:
![]() |
![]() |
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ

Մեկնաբանել