Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3300 կրակոց
ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, հոկտեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3300 կրակոց:
«ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետել են իրադրությանն առաջնային գծում և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում»,- հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել