HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղը կբացվի «Ճարտարագիտական աշխարհ» ցուցահանդես

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ) և «Նեյշընլ ինսթրումենթս» ընկերությունը կազմակերպում են «Ճարտարագիտական աշխարհ» ցուցահանդեսը, որը կգործի հոկտեմբերի 25-27-ը ՀՊՃՀ 2-րդ մասնաշենքի Մեծ դահլիճի ճեմասրահում:

ՀՊՃՀ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնի վարիչ Վերոնիկա Խորասանյանը հայտնում է, որ ներկայացված կլինեն ՀՊՃՀ բակալավրատի և մագիստրատուրայի ուսանողների ու շրջանավարտների դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի հիման վրա նախագծած սարքավորումները, ինչպես նաև ընկերության նախաձեռնությամբ ՀՊՃՀ ավագ դպրոցում իրականացվող ուսումնական ծրագրին մասնակից աշակերտների պատրաստած ռոբոտները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter