
Քառյակ-եռյակ-միայնա՞կ, կամ ինչ-որ մեկը պիտի կորցնի իր երազը
Հոկտեմբերի 10-ին հայ-թյուրքական վնասակար պայմանագիր ստորագրեց. նույնքան վնասակար ռուս-թյուրքական (ԵՏՄ) պայմանագիր ստորագրեց:
Ե՛վ ռուսի, և՛ թյուրքի աչքը Արցա՛խի վրա է: Հայը չպիտի հաղթանակի համ զգա. այլապես դուրս կգա ռուսի վերահսկողությունից ու թյուրքից իր հողերը կուզի:
Նավթ ու խավիարի միջև ի՞նչ հայ: Հային «հող պետք չէ». հայը «աշխարհի քաղաքացի» է. «աշխարհներում» գտած փողով թող մեռնելուց առաջ (կամ հետո) խաչ-եկեղեցի միայն կառուցի:
Հայր մեր, եթե երկնքում ես: Եթե ոչ, միևնույնն է. մենք կլինենք երկնքում:
Քաղաք-պետություն Երևանում կրկին, կամ նորից (ավելի ճիշտ՝ կրկին) հանրահավաք է: Նախորդը իրոք վատն է, բայց աթոռից չի ուզում պոկվել, իսկ հաջորդը դրանից կատաղում է:
Երկրի վիճակը իրոք լավ չէ: Բարի օլիգարխը կսպասի «ընդամենը» 3-4 տարի. «Հեռացի՛ր, հեռացի՛ր ... 4 տարի հետո՞ »:
Շանթահարելը լավ չէ բիզնեսին:
Մինչ այդ՝ հուսանք, որ ռուսական արջը և/կամ թյուրքական գայլը Արցախի մեղրը չի խժռի:
Հայի հույսը այնքան մեծ է. արեգակի չափ մեծ: Ափսոս, որ արեգակի վրա հնարավոր չէ ապրել:
Դժվար է կորցնել մի բան, որը չունես: Բայց, այնուամենայնիվ, ինչ-որ մեկը պիտի կորցնի իր երազը:
Վարազ Սյունի
Ամստերդամ
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել