
Հայաստան-Սերբիա` 1-1
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Սերբիա հանդիպումը:
Հանդիպման առաջին կեսն ավարտվեց 0:0:
73-րդ րոպեին Ռոբերտ Արզումանյանը Տարոն Ոսկանյանի փոխանցումից հետո գլխի հարվածով բացեց հաշիվը: 83-րդ րոպեին մրցավարը նշանակեց 11-մետրանոց հարված Արթուր Սարկիսովին վայր գցելու համար, սակայն Մարկոս Պիզելլին չկարողացավ գրավել մրցակցի դարպասը: 89-րդ րոպեին Զորան Տոշիչը հավասարեցրեց հաշիվը: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց 1:1 հաշվով:
Լուս.` AFP/Getty Images (uefa.com)
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել