HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բեռնար Շալանդ. «Մենք կարող ենք նվաճել «Եվրո-2016»-ի ուղեգիրը»

Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի հետխաղային մամուլի ասուլիսը:

-Մեր տղաները խաղացի՞ն արծիվների պես, ինչպես երեկ էիք նշել: Եվ երկրորդ հարցը. Ֆրանսիայի դեմ թիմը լուրջ է տրամադրվելու՞:

-Այո, պաշտպանությունում խաղացին արծիվների պես: Նրանք ունեն Իվանովիչի, Կոլարովի պես ֆուտբոլիստներ, Տադիչ, Մարկովիչ, սակայն ես շատ գոհ եմ խաղից, որովհետև մեր տղաները ցույց տվեցին, որ իսկապես թիմ են: Մենք խաղացինք թիմի պես: Մարկոսի տասնմեկմետրանոցը կարող էր վճռել խաղի ելքը: Բայց դրանից հետո մեր թիմի համար հոգեբանորեն շատ, շատ դժվար էր:

Ինչ վերաբերում է Ֆրանսիայի հավաքականին, ապա դա լուրջ խաղ է: Դա ընկերական խաղ չէ: Ֆրանսիան Ֆրանսիա է: Մենք չենք կարող այլ կերպ տրամադրվել: Ֆրանսիան խաղում է Պորտուգալիայի հետ, շատ ուժ կծախսեն, կարող է մեր դեմ նոր կազմ դուրս բերեն, բայց դա հարաբերական է: Մենք էլ կարող է նոր ֆուտբոլիստներ փորձարկենք այդ խաղում:

Իհարկե, մեզ համար հեշտ չի լինի պատրաստվել հաջորդ խաղին, սակայն նորմալ է, մենք պարտավոր ենք պատրաստվել այդ խաղին: Այսօր մենք ստացանք լավ ապուր, հաջորդ խաղին էլ կարող ենք:

-Մխիթարյանը Դանիայի դեմ խաղից հետո ասել էր, որ յուրաքանչյուրը պետք է առաջատարի պես լինի: Նրանց վերադարձը պետք է ուժեղացնի հավաքականը...

-Մխիթարյանն ու Մովսիսյանը արծվի ու առյուծի պես են այս հավաքականի համար: Եթե նրանք լինեին, նրանք էլ կկռվեին խաղադաշտում: Տարբերություն չկա մյուս ֆուտբոլիստների հետ, նրանք էլ պետք է պայքարեն խաղադաշտում: Մխիթարյանը, Մովսիսյանը, նրանք շատ են ուզում խաղալ Ֆրանսիայում: Եվ մեր թիմը պայքարելու է:

-Ինչի՞ շնորհիվ կարողացաք ամուր պաշտպանություն կառուցել:

-Այպսես էի կառուցել խաղը, որովհետև պետք է փակեինք եզրերն ու միջին հատվածը: Այսօրվա խաղն էլ սցենարով նման էր Դանիայի դեմ խաղին, այնտեղ էլ Մխիթարյանը երկրորդը խփելու պահ ունեցավ, այսօր էլ: Մեր ֆուտբոլիստները խաղում են «Փյունիկում», իրենց ֆուտբոլիստները` «Չելսիում»: Մեր ֆուտբոլիստը ստանում է հազար դոլար ամսական, իրենց ֆուտբոլիստը` տասը հազար` շաբաթական: Նրանք ֆուտբոլիստների որակը բարձր էր, սակայն ես միևնույն է, հպարտ եմ իմ թիմով, հպարտ եմ այս տղաներով:

-Մեր թիմը միայն մեկ միավոր ունի: Ի՞նչ հնարավորություն ունի մեր թիմը այս ընտրական խմբում:

-Այո, մենք մեկ միավոր ունենք, սակայն ես վստահ եմ, որ կարող ենք պայքարել ուղեգրի համար: Բոլորը բոլորից կարող են միավորներ խլել: Երբ վերադառնան առաջատարները, հնարավորություն կունենանք հաղթել թե տանը, թե դուրսը: Այսպիսի մտածելակերպով կարող ենք առաջ գնալ: Մեր տղաներն ունեն սիրտ, ունեն կամք, ու այս թիմով, ես վստահ եմ, կարող ենք գնալ Ֆրանսիա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter