Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 13-16-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 17-ին հյուսիսային և արևելյան շրջաննեևում, առավելապես օրվա երկրորդ կեսին, սպասվում է անձրև:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը հայտնում է, որ քամին` հարավ–արևմտյան 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-16-ին էապես չի փոխվի, հոկտեմբերի 17-ի ցերեկը կնվազի 2-30:
Երևանում հոկտեմբերի 13-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 17-ին սպասվում է ամպամածության ավելացում, էական տեղումներ չեն սպասվում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել