HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահն ընդունել է «Գաֆէսճեան ընտանիք» հիմնադրամի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Գաֆէսճեան ընտանիք» հիմնադրամի նախագահ Քեթլին Գաֆէսճեան Բարադարանին: Այս մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքը: 

Հանդիպմանն անդրադարձ է եղել հիմնադրամի գործունեությանը, առաջիկա ծրագրերին: Զրուցակիցները գոհունակությամբ են ընդգծել, որ Երևանում Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, որը ժամանակակից արվեստի լավագույն նմուշներն է ցուցադրում Հայաստանում և նաև աշխարհին ներկայացնում հայկական մշակույթը, դարձել է երևանցիների և քաղաքի հյուրերի համար սիրված ու նախընտրելի վայր: Տիկին Քեթլին Գաֆէսճեան Բարադարանը վստահեցրել է, որ կենտրոնը հավատարիմ իր առաքելությանը և երջանկահիշատակ Ջերարդ Գաֆէսճեանի ծրագրերին, շարունակելու է ակտիվ աշխատել, ցուցադրել ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, կազմակերպել կրթական ծրագրեր և իրականացնել կենտրոնի գործառույթներից բխող այլ աշխատանքներ:

Նախագահ Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել «Գաֆէսճեան ընտանիք» հիմնադրամին՝ հայրենանվեր բոլոր ծրագրերի իրականացման գործում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter