Արմեն Մուրադյանը կհանդիպի Մոսկվայի հայազգի բժիշկներին
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա` մասնակցելու Առողջապահության համաշխարհային կազմակերպության ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 6-րդ նստաշրջանին։
ԱՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն` Մոսկվա կատարած այցի շրջանակում նախարարը հոկտեմբերի 15-ին կմասնակցի նաև Ռուսաստանի հայկական միության «Ռուսաստանի հայ բժիշկների ասոցիացիայի» կողմից կազմակերպվող Բժիշկների առաջին համառուսական համաժողովին, որի շրջանակում կկայանան նաև հանդիպումներ Մոսկվայում գործող հեղինակավոր հայազգի բժիշկների հետ, ձեռք կբերվեն համագործակցության պայմանավորվածություններ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել