HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում են Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետները

Համաշխարհային մաքսային կազմակերպության «Կոլումբոս» ծրագրի շրջանակներում 10-օրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՀՄԿ փորձագիտական խումբը: Ֆինանսների նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն` հոկտեմբերի 14-ից սկսվում են ծրագրի երրորդ` գնահատման փուլի աշխատանքները: Պատվիրակության նպատակն է արձանագրել և գնահատել վերջին հինգ տարիների ընթացքում ՀՀ մաքսային համակարգում իրականացված բարեփոխումների արդյունավետության մակարդակը:

«Կոլումբոս» ծրագրի առաջին փուլը` դիագնոստիկ առաքելությունը, Հայաստանում իրականացվել է 2009 թվականի հունվարի 19-30-ը, որի ընթացքում ՀՄԿ փորձագետներն ուսումնասիրել են ՀՀ մաքսային համակարգը` գնահատելով բարեփոխման և կատարելագործման հնարավորությունները: Արդյունքում ներկայացվել են մի շարք առաջարկություններ:

2009 թվականի հունիսի 15-20-ին` ծրագրի երկրորդ փուլի ընթացքում, ՀՄԿ փորձագետների աջակցությամբ կազմվել է ՀՀ մաքսային ռազմավարական գործողությունների ծրագիր:

«Կոլումբոս» ծրագրի շրջանակում կատարված անհրաժեշտ բարեփոխումների շնորհիվ 2012 թվականից Հայաստանն անդամակցում է «Մաքսային ընթացակարգերի պարզեցման և ներդաշնակեցման մասին» Կիոտոյի կոնվենցիային:

Համաշխարհային մաքսային կազմակերպությունը «Կոլումբոս» ծրագիրն իրականացնում է 2006 թվականի հունվարի 1-ից, որի նպատակն է աջակցել ՀՄԿ անդամ պետություններին Համաշխարհային առևտրի անվտանգության  և պարզեցման չափանիշների ներդրման հարցում: ՀՄԿ 174 անդամ պետություններից 100-ից ավելի երկրների մաքսային ծառայություններ այս ծրագրի շահառուներ են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter