HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղվան Հովսեփյանը հրամաններ է ստորագրել՝ մարզային քննչական վարչությունների պետեր նշանակելու մասին

 «ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հրամաններ է ստորագրել՝ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչության պետեր նշանակելու մասին»,- տեղակացնում է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:  

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ է նշանակվել Թաթուլ Լևոնի Շուշանյանը, Արագածոտնի  մարզային քննչական վարչության պետ՝ Մարատ Կառլոսի Դուրյանը, Արարատի մարզային  քննչական վարչության պետ` Արման Արմենակի Հարությունյանը,  Արմավիրի մարզային  քննչական վարչության պետ` Թեմուր Տիտալի Ջնդոյանը, Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ` Արտավազդ Գառնիկի Ղազարյանը, Կոտայքի մարզային քննչական  վարչության պետ` Մհեր Խաչատուրի Վարդանյանը, Շիրակի մարզային  քննչական վարչության պետ` Սամվել Անդրանիկի Սիմոնյանը, Սյունիքի մարզային  քննչական վարչության պետ` Վահրամ Սասունի Դաղունցը, Տավուշի մարզային քննչական վարչության պետ` Աննա Լեսմիկի Մանթաշյանը և Վայոց Ձորի մարզային քննչական վարչության պետ` Վարդան Ստեփանի Ավագյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter