Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև
Հոկտեմբերի 15-ին հանրապետության առանձին լեռնային շրջաններում, 16-17-ը, 19-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ:
18-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 15-ին էապես չի փոխվի, 16-ի ցերեկը կնվազի 2-3, 19-ի ցերեկը՝ ևս 2 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 15-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
16-17-ը, 19-ին առավելապես երեկոյան ժամերին սպասվում է անձրև:
Առավել մանրամասն՝ այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել