HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հիլթոն» հյուրանոցային ցանցը ցանկանում է ներկայացված լինել Երևանում

«Ֆիլոքսենոս պոլսկա սպոլկա» լիազորված ընկերության նախագահ Ռոբերտ Դիլեվսկու գլխավորած պատվիրակությունը հետաքրքրված է Երևանում «Հիլթոն» ապրանքանիշը ներկայացնող, միջազգային չափանիշներին համապատասխան հյուրանոցային համալիրի կառուցման հարցով: Այս մասին հայտնել է պատվիրակությունն այսօր՝ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ:

Կարևորելով մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացումը՝ քաղաքապետը ողջունել է «Հիլտոն» հյուրանոցային բրենդի հնարավոր ներկայությունը Երևանում: «Բարձրորակ ծառայություններն ապահովում են զբոսաշրջության համար համապատասխան միջավայր: Մենք շահագրգռված ենք ներդրումային առաջարկով: Վստահ եմ, որ «Հիլթոն» ապրանքանիշը ներկայացված կլինի Երևանում, և պատրաստ ենք քննարկել փոխշահավետ գործակցության առաջարկներ»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ հյուրերը քաղաքապետին են ներկայացրել աշխարհի տասնյակ երկրներում ներկայացված «Հիլթոն» հյուրանոցային ցանցի զարգացման ծրագրերն ու մատուցվող ծառայությունների փաթեթը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter