HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Չինաստանի դեսպանի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին` դիվանագիտական առաքելությունը մեր երկրում ավարտելու կապակցությամբ:

Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման տարիներին հայ-չինական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված արդյունավետ գործունեության համար, ընդգծելով, որ երկու երկրների միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, հատկապես վերջին տարիներին փոխշահավետ մի շարք ոլորտներում զգալիորեն ակտիվացել է հայ-չինական համագործակցությունը, հաճախակի են դարձել տարբեր մակարդակի փոխայցելությունները, ընդլայնվել է իրավապայմանագրային դաշտը, առևտրաշրջանառության ծավալներում արձանագրվել է որոշակի առաջընթաց: Այդ ամենում Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է դեսպան Թիան Չանչունի անձնական ներդրումը:

Դեսպան Չանչունը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին՝ գնահատանքի ու ջերմ խոսքերի համար և նշել, որ Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն իրականացրել է մեծագույն հաճույքով ու հեռանում է լավագույն տպավորություններով՝ մնալով հայ ժողովրդի և Հայաստանի բարեկամը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter