HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Կարապետյանն անդրադարձել է շենքերի սեյսմակայունության խնդրին

«Մայրաքաղաքում բազմաբնակարան շենքերի սեյսմակայունության ապահովման հետ կապված՝ պարբերաբար պետք է ուսումնասիրություններ կատարել, գույքագրել վթարային շենքերն ու համապատասխան քայլեր ձեռնարկել շենքերի հիմքերի ամրացման աշխատանքների ուղղությամբ»,- այսօր՝ աշխատանքային խորհրդակցության ժամանակ, համապատասխան վարչությունների պատասխանատուներին հանձնարարել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

Հանձնարարվել է նաև շարունակել հետևողական վերահսկողությունը շինարարություն իրականացնող ընկերությունների պարտավորությունների կատարման մասով, որպեսզի ապահովվի հետիոտնի պատշաճ տեղաշարժը, շինհրապարակների հարակից տարածքներում բացառվեն շինարարական աղբի կուտակումն ու բեռնատարների անհարկի կայանումը: Պարտավորությունները խախտողների հանդեպ կկիրառվեն համապատասխան միջոցառումներ:

Հաջորդ տարի նախատեսվում է նաև կառուցել նոր վերգետնյա անցումներ և վերանորոգել մի շարք ստորգետնյա հետիոտն անցումներ: Ֆինանսական միջոցների ներգրավման նպատակով քաղաքապետը կարևորել է ներդրողների հետ բանակցային աշխատանքներն ակտիվացնելը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter